Ժամանակակից խոհանոցներ (Modern)
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՈՀԱՆՈՑՆԵՐ (Modern) Երևան - Պատրաստում ենք ժամանակակից խոհանոցներ՝ մինիմալիստական դիզայնով, մաքուր և ուղիղ գծերով, հավասարակշռված ձևավորմամբ։ Modern ոճը բնորոշվում է պարզությամբ, ֆունկցիոնալությամբ և ավելորդ դեկորի բացակայությամբ՝ ստեղծելով կազմակերպված և ներդաշնակ տարածք։
Յուրաքանչյուր խոհանոց նախագծվում և արտադրվում է անհատական պատվերով՝ ձեր տարածքի չափերին և պահանջներին համապատասխան։ Մենք օգտագործում ենք բարձրորակ նյութեր և ժամանակակից ֆուռնիտուրա՝ ապահովելով հարմարավետ և երկարաժամկետ օգտագործում։
Չափագրումից մինչև տեղադրում՝ մեր թիմը երաշխավորում է ճշգրիտ իրականացում և պրոֆեսիոնալ սպասարկում։
Արդյունքում դուք ստանում եք մաքուր, ժամանակակից և ֆունկցիոնալ խոհանոց, որը կմնա արդիական երկար տարիներ։
ԿԱՐԵԼԻ Է ՓՈՓՈԽԵԼ
ՊԱՏՎԻՐԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱԾ ԿԱՀՈՒՅՔԸ
Լուսանկարների պատկերասրահ
Հաճախակի տրվող հարցեր
Լրացրեք վերևում նշված կոնտակտային ձևաթուղթը՝ անվճար դիզայնի և չափագրման խորհրդատվության համար։
Կարո՞ղ եմ կահույք պատվիրել իմ սեփական դիզայնով։
Այո, անպայման: Դուք կարող եք մեզ ներկայացնել ձեր ընտրած դիզայնի նախագիծը կամ ցույց տալ օրինակ համացանցից, իսկ մեր դիզայները կհարմարեցնեն այն ձեր տարածքին և կպատրաստեն վերջնական դասավորությունը արտադրության համար:
Ի՞նչ մատերիալներ եք օգտագործում ձեր կահույքի համար:
Մենք աշխատում ենք բարձրորակ մատերիալների լայն տեսականիով՝ ներառյալ MDF, լամինատ, բնական փայտ, պրեմիում դարանանոց և ժամանակակից ծածկույթներ: Ընտրությունը կախված է ձեր դիզայնից և բյուջեից:
Որքա՞ն արժե անհատական պատվերով կահույքը:
Սկսած՝ ֏ 60,000 / մ²: Վերջնական գինը կախված է չափերից, մատերիալներից, դիզայնի բարդությունից և ընտրված տարբերակներից: Մենք առաջարկում ենք անվճար խորհրդատվություն՝ գնահատելու ծախսերը և ձեր նախագծի արտադրության ժամկետները:
Դուք րամադրո՞ւմ եք չափագրում և դիզայնի խորհրդատվություն։
Մենք այցելում ենք ձեր տուն, կատարում ճշգրիտ չափագրում և տրամադրում մասնագիտական դիզայնի խորհրդատվություն։ Այնուհետև մշակում ենք խոհանոցի ամբողջական նախագիծը՝ ներառյալ պլանավորումը, MDF/լամինատի, ծածկույթների, ֆուրնիտուրայի և աքսեսուարների ընտրությունը՝ ձեր կարիքներին համապատասխան։ Արտադրությունն իրականացվում է պատվերով՝ նորագույն սարքավորումներով և բարձր որակով, իսկ մեր փորձառու թիմը կատարում է ժամանակին և պրոֆեսիոնալ տեղադրում։