Պատվերով պատրաստված զգեստապահարաններ
Հագուստի սենյակի կահույք
Հագուստի սենյակը տան այն հատվածն է, որտեղ ամեն ինչ պետք է լինի կարգավորված, հասանելի և մտածված։ ORDER Kitchen-ում մենք նախագծում և պատրաստում ենք հագուստի սենյակի կահույք պատվերով՝ հաշվի առնելով ձեր տարածքի չափերը, հագուստի քանակը և կազմակերպման ձեր նախընտրությունները։
Հագուստի սենյակի կահույքը ներառում ե կախիչների հատվածներ, դարակաշարեր, փակ և բաց պահարաններ, կոշիկների և աքսեսուարների համար հատուկ բաժիններ, ինչպես նաև լուսավորության ինտեգրված տարբերակներ։ Օգտագործում ենք բարձրորակ և դիմացկուն նյութեր, ժամանակակից մեխանիզմներ և մանրակրկիտ մշակված դետալներ, որպեսզի արդյունքը լինի ոչ միայն գեղեցիկ, այլև երկարատև։
Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է անվճար չափագրումից, շարունակվում է անհատական դիզայնով և ավարտվում է պրոֆեսիոնալ տեղադրմամբ։ Մենք ստեղծում ենք հարմարավետ և ոճային հագուստի սենյակներ, որոնք լիովին համապատասխանում են ժամանակակից կյանքի պահանջներին։
ԿԱՐԵԼԻ Է ՓՈՓՈԽԵԼ
ՊԱՏՎԻՐԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱԾ ԿԱՀՈՒՅՔԸ
Լուսանկարների պատկերասրահ
Հաճախակի տրվող հարցեր
Լրացրեք վերևում նշված կոնտակտային ձևաթուղթը՝ անվճար դիզայնի և չափագրման խորհրդատվության համար։
Կարո՞ղ եմ կահույք պատվիրել իմ սեփական դիզայնով։
Այո, անպայման: Դուք կարող եք մեզ ներկայացնել ձեր ընտրած դիզայնի նախագիծը կամ ցույց տալ օրինակ համացանցից, իսկ մեր դիզայները կհարմարեցնեն այն ձեր տարածքին և կպատրաստեն վերջնական դասավորությունը արտադրության համար:
Ի՞նչ մատերիալներ եք օգտագործում ձեր կահույքի համար:
Մենք աշխատում ենք բարձրորակ մատերիալների լայն տեսականիով՝ ներառյալ MDF, լամինատ, բնական փայտ, պրեմիում դարանանոց և ժամանակակից ծածկույթներ: Ընտրությունը կախված է ձեր դիզայնից և բյուջեից:
Որքա՞ն արժե անհատական պատվերով կահույքը:
Սկսած՝ ֏ 60,000 / մ²: Վերջնական գինը կախված է չափերից, մատերիալներից, դիզայնի բարդությունից և ընտրված տարբերակներից: Մենք առաջարկում ենք անվճար խորհրդատվություն՝ գնահատելու ծախսերը և ձեր նախագծի արտադրության ժամկետները:
Դուք րամադրո՞ւմ եք չափագրում և դիզայնի խորհրդատվություն։
Մենք այցելում ենք ձեր տուն, կատարում ճշգրիտ չափագրում և տրամադրում մասնագիտական դիզայնի խորհրդատվություն։ Այնուհետև մշակում ենք խոհանոցի ամբողջական նախագիծը՝ ներառյալ պլանավորումը, MDF/լամինատի, ծածկույթների, ֆուրնիտուրայի և աքսեսուարների ընտրությունը՝ ձեր կարիքներին համապատասխան։ Արտադրությունն իրականացվում է պատվերով՝ նորագույն սարքավորումներով և բարձր որակով, իսկ մեր փորձառու թիմը կատարում է ժամանակին և պրոֆեսիոնալ տեղադրում։