Դասական խոհանոցներ (Classic)
ԴԱՍԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՆԵՐ (Classic) Երևան
Պատրաստում ենք դասական ոճի խոհանոցներ՝ ժամանակի փորձությունը անցած ձևավորումով, նուրբ դեկորատիվ տարրերով և ջերմ գունային լուծումներով։ Դասական ոճը առանձնանում է շրջանակային դռնակներով, ձևավոր մոլդինգներով, էլեգանտ բռնակներով և հավասարակշռված կոմպոզիցիայով։
Այս խոհանոցները ստեղծում են հարմարավետ և ընտանիքակենտրոն միջավայր՝ համադրելով ավանդական դիզայնը ժամանակակից ֆունկցիոնալության հետ։
Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է անհատական պատվերով՝ ձեր տարածքին և նախասիրություններին համապատասխան։ Օգտագործում ենք բարձրորակ նյութեր և դիմացկուն ֆուրնիտուրա՝ ապահովելով երկարաժամկետ գեղեցկություն և հուսալիություն։
Չափագրումից մինչև տեղադրում՝ մեր թիմը երաշխավորում է մանրակրկիտ աշխատանք և պրոֆեսիոնալ սպասարկում։
Արդյունքում դուք ստանում եք նրբագեղ, ջերմ և երկար տարիների օգտագործման համար խոհանոց։
ԿԱՐԵԼԻ Է ՓՈՓՈԽԵԼ
ՊԱՏՎԻՐԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱԾ ԿԱՀՈՒՅՔԸ
Կատարված Աշխատանք
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Լրացրեք վերևում նշված կոնտակտային ձևաթուղթը՝ դիզայնի և չափագրման խորհրդատվության համար։
Կարո՞ղ եմ կահույք պատվիրել իմ սեփական դիզայնով։
Այո, անպայման: Դուք կարող եք մեզ ներկայացնել ձեր ընտրած դիզայնի նախագիծը կամ ցույց տալ օրինակ համացանցից, իսկ մեր դիզայները կհարմարեցնեն այն ձեր տարածքին և կպատրաստեն վերջնական դասավորությունը արտադրության համար:
Ի՞նչ մատերիալներ եք օգտագործում ձեր կահույքի համար:
Մենք աշխատում ենք բարձրորակ մատերիալների լայն տեսականիով՝ ներառյալ MDF, լամինատ, բնական փայտ, պրեմիում դարանանոց և ժամանակակից ծածկույթներ: Ընտրությունը կախված է ձեր դիզայնից և բյուջեից:
Որքա՞ն արժե անհատական պատվերով կահույքը:
Սկսած՝ ֏ 60,000 / մ²: Վերջնական գինը կախված է չափերից, մատերիալներից, դիզայնի բարդությունից և ընտրված տարբերակներից: Մենք առաջարկում ենք անվճար խորհրդատվություն՝ գնահատելու ծախսերը և ձեր նախագծի արտադրության ժամկետները:
Դուք րամադրո՞ւմ եք չափագրում և դիզայնի խորհրդատվություն։
Մենք այցելում ենք ձեր տուն, կատարում ճշգրիտ չափագրում և տրամադրում մասնագիտական դիզայնի խորհրդատվություն։ Այնուհետև մշակում ենք խոհանոցի ամբողջական նախագիծը՝ ներառյալ պլանավորումը, MDF/լամինատի, ծածկույթների, ֆուրնիտուրայի և աքսեսուարների ընտրությունը՝ ձեր կարիքներին համապատասխան։ Արտադրությունն իրականացվում է պատվերով՝ նորագույն սարքավորումներով և բարձր որակով, իսկ մեր փորձառու թիմը կատարում է ժամանակին և պրոֆեսիոնալ տեղադրում։